Դատավոր Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարեցվել են
Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ հուլիսի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի լիազորությունները դադերցված են։ Այս մասին առկա է ԲԴԽ որոշում։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով որոշմանը, գրել է.
«Վերաքննիչ քրեականի նախագահ Տիգրան Սահակյանն այլևս դատավոր չէ՝ տարիքը լրանալու պատճառով։ Նա հաստատ մեր լավագույն դատավորներից չէր, բայց «շատ փիս» էլ չէր։ Ամեն դեպքում, շատերիս մոտ հարգանք կար նրա նկատմամբ։
Սակայն երբ 10 ամիս առաջ նա համաձայնվեց դառնալ վերաքննիչ քրեականի նախագահ, ասել է թե՝ նիկոլական ռեպրեսիվ մամլիչի առանցքային դերակատար, այդ ողջ հարգանքը հավասարվեց 0-ի։ Նա պարզապես դարձավ իր հայտնի «դվայնիկի» կամակատարի կամակատարի կամակատարը։ Ու էդպես էլ կհիշվի՝ որպես քաղբանտարկյալների նկատմամբ ռեպրեսիաների առանցքային կազմակերպիչներից մեկը։
Բարի ճանապարհ դեպի ոչ մի տեղ, նախկինում հարգելի, իսկ հիմա՝ արհամարհելի Վազգենիչ»։