ԱԽՔ-ի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. Վրթանեսյան
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։
Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից ըստ էության բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։
Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։
Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին