Անոմալ շոգը կխանգարի Եվրոպային վերականգնել գազի պաշարները ձմռան նախաշեմին
Եվրոպան, ամենայն հավանականությամբ, շոգի պատճառով սպասվածից շուտ էներգետիկ «փոթորիկի» կբախվի, քան ենթադրվում էր, ընդորում տարածաշրջանը բավականաչափ պատրաստված չի լինի այն քաոսին, որը կբերի, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Rystad Energy-ի վերլուծաբաններին։
Ինչպես նշվում է հոդվածում, Maxar ընկերությունում կարծում են, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի որոշ մասերում ջերմաստիճանը կարող է այս շաբաթվա սկզբին բարձրանալ մինչև ռեկորդային մակարդակ: Չնայած արևային էներգիայի արտադրության աճին, սա նաև մեծացնում է հովացման պահանջարկը և հանգեցնում է հեղուկ բնական գազի համաշխարհային գների աճին:
Rystad Energy-ում կարծում են, որ ջերմաստիճանի բարձրացումը կխանգարի Եվրոպային վերականգնել իր գազի պաշարները ձմռան նախաշեմին: Այսպիսով, մայրցամաքում պահեստավորման մակարդակը մնում է նորմայից ցածր տարվա այս ժամանակահատվածի համար:
Արևմտյան Եվրոպայում շոգ եղանակի հերթական ալիքը կլինի երկրորդը վերջին ամսվա ընթացքում։ Գիտնականները դա ուղղակիորեն կապում են կլիմայի տաքացման հետ և զգուշացնում անտառային հրդեհների հնարավոր աճի մասին, որոնք արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Իսպանիայում և հանգեցրել են հազարավոր հեկտար անտառների ոչնչացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմային ալիք՝ կլիմայական ճգնաժամ Եվրոպայում
- Bloomberg-ը հաշվարկել է էներգետիկ ճգնաժամից Եվրոպայի կորուստները
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում