
ԱՄՆ-ն զգուշացնում է Չինաստանին
«ՉԺՀ-ից Ռուսաստանին սպառազինության մատակարարումը կամ ցանկացած օգնություն՝ համակարգված կերպով խուսափելու աննախադեպ պատժամիջոցներից, արտահանման հսկողությունից և ֆինանսական միջոցներից… կբերի շատ բարձր գնի, որը կբռնագանձի ոչ միայն ԱՄՆ-ն այլև Ամն հետ համագործակցող տասնյակ երկրներ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ դեռ ԱՄՆ-ն այդպիսի գործողություններ չի նկատել, բայց ակնդետ հետևում է պատժամիջոցների ռեժիմին։
«Ռիա Նովոստին» հիշեցնում է նաև, որ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն ավելի վաղ պնդում էր, թե՝ Չինաստանը կուլիսներում իբր տարբեր ձևերով օգնում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները «Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցելու ակնհայտ նշաններ չեն տեսնում»։