Բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթը Արցախում
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ից մինչև 21-ը նախատեսվող այցի շրջանակներում այսօր՝ հուլիսի 19-ին, Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հանդիպել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում առկա հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
«Տիկին Աստվածատուրյանը տեղեկացված է այստեղ առկա տարբեր խնդիրներին և պարբերական կապ պահպանելով, արագ արձագանքում է՝ հնարավորին աջակցելով դրանց լուծմանը: Հանդիպմանը նրա հետ խոսեցինք հումանիտար բնագավառում անհրաժեշտ ծրագրերի մասին՝ մասնավորապես, թե ինչպես կարելի է թիրախային իրականացնել դրանք, որպեսզի հասնենք կոնկրետ նպատակի: Շատ կարևոր է նաև «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ երեխայի ծննդյան հենց առաջին օրը աջակցություն է ցուցաբերվում նորածինների մայրերին»,- մեզ հետ զրույցում ասել է Գ. Ստեփանյանը՝ հույսով հայտնելով,որ համագործակցությունը շարունակական կլինի, Աննա Աստվածատուրյանն իր հնարավորությամբ, ներուժով, կապերով կշարունակի նպաստել արցախցիների կյանքի որակի բարելավմանը:
Կարևորելով Սփյուռքի մասնակցությունը Արցախում հումանիտար խնդիրների լուծման գործում, Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշեց, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ անդրադարձել են կրթական, անվտանգային ու կենսական անհրաժեշտություն ներկայացնող առաջնային խնդիրներին:
«Քննարկվեցին Արցախում առկա խնդիրների պատճառները: Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց հետպատերազմական հումանիտար իրավիճակը: Պատմեց՝ ինչպես է թշնամին կտրել Արցախի գազամատակարարումը, որն ապացույցն է, այն բանի, թե ինչ կարող է սպասվել Արցախին, ցանկացած կարգավիճակում թշնամու տիրապետության տակ հայտնվելու դեպքում: Կրթական ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանից տեղեկացանք նաև, որ Շուշիի և Հադրութի երեխաների համար չկան կրթօջախների հիմնական կառույցներ, ինչպես նաև՝ ուսուցիչների պակաս է զգացվում»,- նշել է Ա. Աստվածատուրյանը՝ հավելելով, որ հումանիտար խնդիրների լուծման համատեքստում անդրադարձ է եղել նաև Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանն ու անելիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան