Գյումրիում վարորդների խախտումները
Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։
Ոստիկանությունից հայտնում են՝ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 266 խախտում։
Մասնավորապես, 5 անձ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 27-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց։
13 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված հողմապակիով, 65-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տարածքային բաժիններ են տարել 4 անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան