ԵՄ-ում զենքը սկսել է պակասություն անել
Եվրամիության (ԵՄ) ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոն ասել է, որ ԵՄ-ում Ուկրաինային մատակարարումների պատճառով այժմ ծանր և թեթև հրետանու արկերի, հակաօդային պաշտպանության և հակատանկային համակարգերի, ինչպես նաև զրահատեխնիկայի և տանկերի պակաս կա` գրում է «ՌԻԱ-ն»։
Զենքի պաշարների բացակայությունը ԵՄ-ին, ըստ Բրետոնի, խոցելի է դարձնում։
«Այս պակասը խոցելիության իրավիճակ է ստեղծում, որը շտապ անհրաժեշտ է վերացնել: Նոր գործիքը, որն այսօր մենք առաջարկում ենք, թույլ կտա մեզ մասամբ վերականգնել զենքի պաշարները», - ասել է եվրահանձնակատարը, ներկայացնելով ԵՄ երկրների կողմից 500 մլն եվրոյի դիմաց առաջիկա 2 տարում զենքի համատեղ գնումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը:
ԵՄ երկրները նախկինում պայմանավորվել են հատուկ հիմնադրամից Ուկրաինային զենքի, այդ թվում՝ մահացու զանքի, մատակարարումների համատեղ ֆինանսավորման մասին։ Այդ նպատակների համար հատկացվել էր 2,5 մլրդ եվրո։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Այստեղ, իհարկե, ակամա հիշում ենք ՌԴ կողմից Ադրբեջանին ու Թուրքիային զենք մատակարարելը, որը ՌԴ-ն համարում էր ընդամենը բիզնես (panorama.am)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան