Մեր պայքարը յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, ազատության, հայրենիք ունենալու համար է. Թադևոս Ավետիսյան
«Մարդիկ իրենց տեսակետների, քաղաքական հայացքների համար ենթարկվում են ամենատարբեր բռնաճնշումների՝ հոխորտանքներ, ֆեյքերի ֆեյսբուքյան հարձակումներ, աշխատանքից ազատումներ ու ապօրինի բանտարկություններ»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով, ամենավտանգավորն այն է, որ արդեն այս բռնաճնշումների հետևանքը դառնում է ոչ միայն ազատազրկում, աշխատանք կորցնել, մարդկանց բարոյապես ճնշել, այլ ուղղակի կյանքից զրկելը։
«Մենք Հայաստանում այլևս ունենք բռնաճնշումների հետևանք մահերի, սպանությունների, մարդկանց կյանքից զրկելու ձևով»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա համոզված է, որ «Դիմադրության» շարժումը հաջողելու է ու հասնելու է հաղթանակի։
«Մեր պայքարը շարունակվելու է, քանի որ մենք այլընտրանք չունենք։ Մենք պայքարում ենք հայրենիք ունենալու համար, մեր երեխաների համար, որպեսզի իրենց երկրում, իրենց պապերի երկրում չապրեն վախվորած, ծակերը մտած, թուրքից վախեցած և այսօրվա իշխանությունների պես չոքած»,- ասաց Թ.Ավետիսյանը։
Նա նշեց, որ վճռականությունը պետք է էլ ավելի ամրանա, կոչ արեց հայրենակիցներին՝ լինել ավելի ուշադիր ու խորաթափանց. «Միայն Արմեն Գրիգորյանի կամ տասնյակ քաղբանտարկյալների համար չէ պայքարը, այլ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, ազատության, հայրենիք ունենալու համար է»։
Պատասխանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի՝ վերջերս Հայաստան կատարած այցերի մասին հարցերին, մասնավորապես, ի՞նչ նոր պրոցեսներ են տեղի ունեցել, առաջիկայում ինչի՞ ականատես կլինեն, նա ասաց. «Որպես Հայաստանի քաղաքացի, որևէ լավ բան չեմ մտածում։
Ստախոսների, պոպուլիստների այս տեսակը նաև գործում է բացարձակ թաքուն, իր նպատակներն ակնհայտորեն չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, հետևաբար գաղտագողի, դավադիր կերպով հիմա չգիտես ինչեր են հյուսում, որ հետո փաստի առաջ են կանգնեցնելու, մեղավորներ գտնեն, մարդկանց մոլորեցնեն ու կտոր-կտոր մեր հայրենիքը հանձնեն, բայց չի ստացվելու, որովհետև հայ մարդը 5000 տարվա պատմություն ունի և այս պարտականությունները չեն կարող վերջակետ դնել մեր գոյատևմանն ու հավերժությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿՀՎ տնօրենի այցը Հայաստան կոծկելն արդեն խոսուն փաստ է. Գեղամ Մանուկյան
- «Այս մարդն ամեն օր մահեր է բերում». ակցիա՝ կառավարության մոտ
- «Սա՞ է ձեր ժողովրդավարությունը». Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Թադևոս Ավետիսյան. Հարկայինի «սիրտը» հիմա էլ բանկային գաղտնիք է ուզում
- Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը. Թադևոս Ավետիսյան
- Բարձր գնաճը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան