«Սա՞ է ձեր ժողովրդավարությունը». Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
«ՄԱԿ-ը ևս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել, որովհետև բոլոր քաղբանտարկյալներն այն մարդիկ են, ովքեր նվիրված են Արցախին, պատերազմի մասնակից են, հերոսներ են, քաղաքական գործիչներ են, որոնք նպաստել են Արցախի ազատագրմանը կամ մտավորականներ, ինչպես Արմեն Գրիգորյանը, ով այս լռության պատճառով հեռացավ կյանքից»,- Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը։
Նա նշեց, որ այս դեպքում հարց է առաջանում՝ եթե մեր հայրենակիցները, որոնք նվիրված են հայերի պաշտպանությանը, աջակցություն չեն ստանում այն կառույցներից, որոնք նվիրված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանը, այդ դեպում ի՞նչ գործ ունեն այստեղ, ինչո՞ւ պետք է այս կառույցում մարդիկ աշխատեն, որոնք նպաստեն մեր անվտանգության և իրավունքների ոտնահարմանը։
«Այս կառույցը նպաստում է համաշխարհային մարդու իրավունքների ոտնահարմանն ու ցեղասպանություններին։ Եթե այդպես չէ, խնդրեմ, այսքան քաղբանտարկյալ կա և դուք ունեք մարդու իրավունքների ոլորտում զբաղվող մասնագետներ, մի՞թե չեն նկատել, թող հայտարարություններ տան, ճնշեն, որպեսզի Հայաստանում, այսպես կոչված իշխանությունները, չշարունակեն մարդկանց սպանել մեր երկրում, որոնք պայքարում են Արցախի պաշտպանության համար»,- ասաց Իշխանյանը։
Երգահան Աննա Հովները նշեց, որ միջազգային ողջ հանրության աչքի առաջ Հայաստանում ձևավորվել է քաղաքական բանտարկյալների մի հսկայական խումբ, միջազգային կազմակերպությունների աչքի առաջ Հայաստանի դատարաններում մարդիկ են մահանում, ոստիկանությունը բիրտ ուժ է կիառում ժողովրդի դեմ և մնում է անպատիժ, ոտնահարվում է մարդու իրավունքները գրեթե բոլոր ոլորտներում։
«Ձեր աչքի առաջ։ Որտե՞ղ են ձեր արժեքները, ինչո՞ւ Հայաստանի դեպքում, երբ անմեղ մարդիկ փտում են բանտերում, զրկված են բուժօգնությունից, բանտարկված են մեկ մարդու քմահաճույքով իրենց քաղաքական հայացքների համար, դատական նիստերի ժամանակ ուղիղ եթերներում մահանում են, դուք լռում եք։ Չէ՞ որ այս ամենը հակասում է ձեր սկզբունքներին, ձեր կողմից այսքան սիրելի և հաճախ ասվող ժողովրդավարություն հասկացողությանը։ Սա՞ է ձեր ժողովրդավարությունը»,- ասաց Ա. Հովները։
Ակցիայի մասնակիցները, որոնք իրենց ձեռքերին ունեին քաղբանտարկյալներին վերաբերող պաստառներ, թողեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ու գնացին կառավարության շենքի մոտ ակցիան շարունակելու։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք բարձրացրել են այս իշխանության կողմից ոտնահարված ազգային հարցեր»
- Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն. Արթուր Վանեցյան
- Տիգրան Աբրահամյանն այցելել է քաղբանտարկյալներին
- Տիգրան Աբրահամյան. Քաղբանտարկյալ մեր ընկերների պայքարը լիարժեք գիտակցված է
- Բաբայան. Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում
- Բենիկ Գալստյանը ամբողջ աշխարհին պիտի համոզի, թե՝ «Տիգրան Խաչատրյանը քաղբանտարկյալ է»
- Գեղամ Մանուկյան. Գևորգ Միուրադյանը միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին
- Գոհար Մելոյան. Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան