Հարավային Կորեայում COVID-19-ով հիվանդների թվի օրական աճը գերազանցել է 40 հազարը
Հարավային Կորեայում COVID-19-ի օրական դեպքերը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել են 40 հազարը։ Yonhap լրատվական գործակալության տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Հաղորվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 40266 նոր դեպք, մահացել է 12 մարդ։
2022 թվականի մայիսի 11-ից ի վեր առաջին անգամ օրական դեպքը գերազանցել է 40 հազարը։ Այն ժամանակ կորոնավիրուս է ախտորոշվել 43908 հիվանդի մոտ։
Հաղորդվում է, որ երկրում սկսվել է COVID-19-ի նոր ալիք։
Այս անգամ այն պայմանավորված է Օմիկրոն շտամի ենթամուտացիայով՝ BA.5-ով, որն ավելի վարակիչ է, քան իր նախորդը։
Հուլիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում BA.5 դեպքերի մասնաբաժինը Հարավային Կորեայի ընդհանուր վարակակիրների մեջ հասել է 35%:
Իշխանությունները թույլ կտան չորրորդ պատվաստանյութը 50 և բարձր, ինչպես նաև 18 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն վտանգավոր հիվանդություններ՝ զուգորդված կորոնավիրուսային վարակի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան