Նարեկ Սամսոնյան. Արդյո՞ք էս բռնությունները մոռացվելու են ու անցնեն պատմության գիրկը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Սիցիլիացուն ավելի լավ է մայր հայհոյես քան ասես «Ոստիկան» (միլիցա), սրա մասին գիտեն բոլորը ու սա Սիցիլիայում շատ կոնկրետ քաղաքական պատճառներ ունի:
Իշխանության կամակատար ոստիկաններին Սիցիլիայում սատկացնում էին ու դա անում էին շատ կոնկրետ հերթականությամբ՝ բռնություն գործած ոստիկանի ընտանիքի անդամներից մեկին էին սատկացնում հետո էդ ոստիկանին, որ հաջորդ իշխանահաճո ոստիկանը ապօրինություն կատարելուց առաջ միշտ հիշեր նախորդի դառը փորձը և մտածեր արժե՞ ապօրինի հրաման կատարել, թե ոչ: Իտալիայում էդ «մարդասիրական» պատժիչ գործողություններն անում էր Մաֆիան:
Հիմա 21-րդ դարի Հայաստանում մարդ խոշտանգած ու ապօրինություն կատարած ոստիկանին պատժելու ինստիտուցիոնալ ֆունկցիա ունի ընդդիմությունը ու հենց 21-րդ դարի պահանջներով, որը կիլոմետրերով հեռու ա իտալական Մաֆիայի կանոններից: Վերջին 5 տարում մեր ոստիկանությունը վերածվել ա ավելի վատ և բիրտ մարմնի քան Իտալիայի 1900-ականների ոստիկանությունն էր, բայց դեռևս ոչ մի ոստիկան չի պատժվել մարդ ծեծելու համար: Հակառակը՝ անցնող ամիսներին տարեցների, անչափահասների, կանանց և աղջիկների նկատմամբ ՏԵՍԱԳՐՎԱԾ բռնություն կիրառած բորենիները ոչ միայն չեն պատժվել, այլ պարգևատրվել և պաշտոնի բարձրացում են ստացել ՀՀ գերագույն գլխավոր թշնամու կողմից:
Հիմա հարց. արդյո՞ք էս բռնությունները մոռացվելու են ու անցնեն պատմության գիրկը, կարծում եմ, որ, եթե անգամ էդ բռնությունները պատժելու ինստիտուցիոնալ պարտականություններ ունեցողները դրանք մոռանան մարդիկ դա չեն մոռանալու: Բոլոր նմանատիպ տականքները պատժվելու են հատ առ հատ, իսկ թե ինչ ձևով և ինչ ծավալով ցույց կտա ոչ հեռավոր ապագան»։
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել. Փոխոստիկանապետը՝ ոստիկանների դեմ հարուցված 40 գործի մասին
- Փաստաբան. Ձյան երկու փաթիլն իրար այդքան նման չեն, ինչքան ոստիկանների այդ երկու ցուցմունքները
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան