Քաղաքական 13:32 19/07/2022 Հայաստան

«Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից

Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել:

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների: 

«Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց

Արմենի հետ մենք ծանոթ էինք 1991 թվականից։ Այդ տարի սեպտեմբերին Երևանի բժկական ինստիտուտի Ուրախների ու Հնարամիտների թիմը Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի Համալսարանի թիմի հետ, և ես որպես երկրպագու միացա թիմին և նրանց հետ միասին մեկնեցի Մոսկվա։ Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի, և թիմի մյուս հրաշալի անդամների հետ։

Հետագա տարիներին մեր ճանապարհները բաժանվեցին, Արմենի հետ մենք երբեմն հանդիպում էինք Մոսկվայում, և նորից մտերմացանք վերջին տարիներին, երբ երկուսս էլ, տարբեր ձևերով, հայտնվեցինք ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։  Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մերի պատուհանի առաջ, և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում, և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայածքների տակ։

Այդ չարաբաստիկ ուրբաթ օրը Արմենի նորից առավոտյան մոտեցավ մեր խցին, ողջունեց մեզ, ասեց, որ մարտական է տրամադրված, և գնաց դատի։ Գնաց՝ այլևս չվերադառնալու, մեր բոլորի աչքի առաջ հոգին աստծուն տալու, և միանալու մեր ազգի բազմաթիվ նահատակներին։ Արմենն ընդամենը 57 տարեկան էր, ուրախ և հնարամիտ էր ողջ կյանքով, երբեմն չափից դուրս կատեգորիկ և արմատական, բայց իր ազգի և հայրենիքի իսկական, անմնացորդ նվիրյալ։ Այսպիսիների սիրտն այրվում է, որ լույս տա շրջապատին, երբեմն ջերմացնի նրանց, իսկ ավելի հաճախ՝ ճեղքի նրանց աչքերը շղարշած խավարը։

Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը

Արմենի մահվանից անցած երկու օրերի ընթացքում ես երկար մտածում էի նրա մասին, թե ինչը կամ ով սպանեց նրան, և նրա նման բազում նվիրյալների նախկինում՝ Խաչատուր Աբովյանից մինչև Եղիշե Չարենց, Գարեգին Նժդեհից մինչև Պարույս Սևակ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը լույս ու ճշմարտություն է բերել իր ժողովրդին, սակայն իր մահկանացուն է կնքել հենց նրա պայմանական ներկայացուցիչների ձեռամբ։ Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը, ի՞նչ երկրային կամ երկնային բարիքների համար, ինչու ենք մենք անընդհատ գործարքի գնում մեր խղճի հետ՝ սա է, որ ինձ հանգիստ չի տալիս, թե Արմենի մահվանից հետո, և թե դրանից առաջ, քանզի նզովքը մեր հետ է շատ վաղուց։

Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։ Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին։ Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու կամակատարությունը իշխանության հանդեպ, երբեմն աբսուրդի հասնող։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ։

Քննիչներն ու դատախազը, որոնք դատական նիստերին պարզապես կորցնում էին իրենց և չէին կարողանում սեփական որոշումները փաստարկել։ Դատավորները, որոնք մեր պաշտպանական թիմի փաստարկների ծանրության տակ ստիպված էին լինում ընդունել իմ կալանավորման անհեթեթությունը, սակայն «խորհրդակցական սենյակ» հեռանալուց հետո ինչ-որ մոգական հնարքով (ենթադրաբար, մի կարևոր տեղից զանգ ստանալով) փոխում էին իրենց դիրքորոշումը, և աչքերը գետնին հառած, արագ կարդալով դատական որոշման միայն եզրափակիչ մասը, փախնում էին դատարանի դահլիճից։

Ինչն է նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին

Օսմանյան սուլթանները մի քանի տասամյակում բազմաթիվ նվաճված երկրներից նրանց ժողովորդներին հնազանդության մեջ պահելու համար ստեղծեցին ենիչերիների կորպուսը։ Ենիչերիների կորպուսը համալրելու համար քրիստոնյա մանկահասակ տղաներին խլում էին իրենց ընտանիքներից, բռնի մահմեդականացնում էին և մեծացնում էին ստրկության մեջ։ Մեծացնելով, նրանք ահարկու ռազմիկներ էին դառնում սակայն շարունակում էին մնալ Սուլթանի ստրուկներ՝ իրավունք չունեին ունենալ սեփականություն, ընտանիք, բարեկամներ, կորպուսից դուրս ընկերներ, կամ կյանքի որևէ դրևորում։ Այս ռազմիկները որքան սարսափազդու էին, այնքան էլ հնազանդ Սուլթանին, և ավելի քան երեք հարյուրամյակ հանդիսացան նրա իշխանության գլխավոր ռազմական հենասյունը, մինչև 1830 թվականի լուծարվելը։

Թվում է, թե այդ ժամանակներից արդեն երկու դար է անցել, մեր ժամանակներում ստրկություն գոյություն չունի, մարդիկ ազատ ընտրության հնարավարություն ունեն (ի թիվս այլոց, կարող են տեղափոխվել մասնավոր հատված): Ինչն է ապա նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին, ինչն է ստիպում ամեն օր խախտելով օրենքը, կայացնել ապօրինի որոշումներ, որոնք մարդկային կյանքեր են արժենում, դժբախտություն են բերում, առանց որևէ մեկին օգուտ տալու։
Այս հարցը չունի միարժեք պատասխան, բայց գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք հավաքական կարող են բացատրել այս ֆենոմենրը։

Դիկտատորական սահմանադրությունը և նրան միահեծան վերահսկող անձը

1. Նախ, իրար հաջորդող իշխանությունները Հայստանում (և թերևս հետխորհրդային բոլոր երկրներում) փորձել են իրավապահ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք ոչ այդքան աչքի են ընկնում բարձր իրավագիտակցությամբ, որքան ենթարկվլեու պատրաստակամությամբ։ Ժամանակի ընթացքում, այս համակարգը ցեմենտվել է, և ինչ-որ իմաստով նրա ահամար արդեն կարևոր չէ, թե ում հրահանգներն է այն կատարում՝ կարևոր է, որ դրանով այն ապահովի սեփական կայունությունը և համակարգային անխաթարությունը։

2. Երկրորդը, մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել դիկտատորական սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնությանը (կամ նրան վերահսկող անձին) ժամանակի ընթացքում իր միահեծան վերահսկողության տակ վերցնել ողջ իրավական համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանների եռաստիճան համակարգը և նույնիսկ Սահմանադրական դատարանը։

Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մոտենում է իր ավարտական փուլին, երբ դատախազությունը և վճռաբեկ դատարանը գրավելուց հետո, գործող իշխանությունը պատրաստվում է նաև վերջնականապես գրավել Սահմանադրական դատարանը, համալրելով այն իր անվերապահ կամակատարներով։ Այսպիսի իրավապահ համակարգում, այլևս չկան զսպումներ և հակակշիռներ, այն սկսում է գործել որպես մեկ մոնոլիտ և դակում է իրեն վերևից իջեցված որոշումները։

Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունը` Հայաստանը

Այս մռայլ համայնապատկերում առանձին քննարկման է արժանի դատավորների հարցը։ Թվում է, թե Սահմանադրությունը երաշխավորում է նրանց անկախությունը, քանի որ նրանք նշանակվում են անժամկետ, և ոչ թե  խորհրդարանական մեծամասնության կողմից, այլ երկրի նախագահի՝ ԲԴԽ ներկայացմամբ։ Բայց ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունում, որում մենք այսօր հայտնվել ենք, երկրի նախագահը վարչապետի կողմից պարզապես նշանակված շարքային պաշտոնյա է, ԲԴՀ-ն գրավված է ճարտարախոս Գագիկ Ջահանգիրյանի ձեռամբ, դատավորները նշանակման օրից սկսած սարսափում են կարգապահական վարույթներից, հնարավոր պաշտոնանկություններից, իրենց հարազատների և մերձավորների դեմ հարուցվելիք քրեական գործերից (որոնք պետք է քննեն իրենց պես սարսափած դատավորները):

Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։

«Կոլեկտիվ ինքնախաբեություն»

Ուշադիր ընթերցողը այստեղ հարց կտա՝ բայց չէ որ մենք սաուլթանություն չենք, և նույնիսկ թագավորություն, չէ որ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և խորհրդարանական մեծամասնություն, չէ որ ժողովուրդն էլ ընդունակ է փոխել նրանց, եթե նրանք իսկապես այդպիսի վատն են, և փորձում են նրան առօրյա ստրկության մեջ պահել։

Ճակատագրի դառը հեգնանք է սակայն, որ ժողովուրդը (կամ նրա ակտիվ մեծամասնությունը) արդեն երկու անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել կառավարող խմբին։ Ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորության, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք «կոլեկտիվ ինքնախաբեություն»։

Հույս դնել, որ կար «ժողովրավարական» մեխանիզմներով, 5 տարին մեկ ընտրությունների գնալոց, հնարավոր է փոխել այս իարականությունը միամտություն է՝ իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությունը, և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել, ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավարության» շղարշը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող ուսումնասիրի 20-րդ դարի օրինակ Մեքսիկայի պատմությունը, որը ֆորմալ իմաստով ունենալով «ժողովրդավարական» ընտրություններ, իրականանում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։

Նույնը կլինի նաև մեզ մոտ, եթե մենք չգիտակցենք մեզ պարտադրված խաբեությունը, և հասկանանք, որ առաջնայինը օրենքի իշխանությունն է, մեր անհատական, կոլեկտիվ և ազգային իրավունքները, և ամեն օր հետևողականօրեն պայքարենք օրենքի իշխանության և անկախ դատական համակարգի համար։

Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն»։

Ավետիք Չալաբյան
17 հուլիսի, 2022
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}