ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցի քննարկման ժամանակ կոչ է արել չքաղաքականացնել այդ հարցը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Անցյալ շաբաթ Ստամբուլում հացահատիկի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության միջև։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ։
Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է. «Մենք լուրջ մարդիկ ենք և հանդիպում ենք, երբ զրույցի թեմա կա, և երբ կա կողմերի պատրաստակամությունը լսելու միմյանց։ Ռուսաստանը սրան շատ կառուցողական է մոտենում։
Եվ եթե մենք աշխատում ենք և փորձում ենք հասնել նրան, որ աշխարհում բոլորի համար ապահովվի պարենային անվտանգությունը, ապա եկեք խոսենք հենց այդ մասին, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելու և Ռուսաստանին մշտապես ինչ-որ բանի մեջ մեղադրելու փորձերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպեն «հացահատիկի խնդրի» շուրջ
- Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար. Չավուշօղլու
- Պեսկովը խոսել է հացահատիկի արտահանման շուրջ Թուրքիայի և Ուկրաինայի հետ շփումների մասին
- Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի