
Վրաստանը կարող է օլիգարխների դեմ օրենք ընդունել, որը նման կլինի ուկրաինականին
Վրաստանի խորհրդարանը սկսել է օլիգարխների դեմ օրենքի մշակումը, որը հիմնված կլինի ուկրաինական մոդելի վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը աշխատանքային խմբի նիստից առաջ լրագրողներին հայտնել է իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օխարանշվիլին։
«Այսօր մենք ընդդիմությանը կառաջարկենք ուկրաինական մոդելը: Ուկրաինան արդեն ընդունել է այս օրենքը: Ըստ այդմ, մենք կկազմակերպենք այն սկզբունքների ներկայացումը, որոնց վրա հիմնված է Ուկրաինայի օրենքը: Կլսենք ընդդիմությանը: Մենք կարող ենք այս օրենքը ընդունել որպես աշխատանքային ձևաչափի հիմք»,-ասել է Օխարանշվիլին։
Իշխանությունների դիրքորոշումը կիսում են ընդդիմադիր «Քաղաքացիներ» և «Հանուն Վրաստանի» կուսակցությունների ներկայացուցիչներ Ալեքսանդր Էլիսաշվիլին և Միխայիլ Դաուշվիլին։ Պատգամավորները կարծում են, որ օրենքը պետք է վերաբերի ահռելի ֆինանսական կարողություն ունեցող բոլոր մարդկանց։
Օլիգարխների դեմ օրենքը Ուկրաինայում ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Նա սահմանում է «օլիգարխ» հասկացությունը: Սրանք այն անձինք են, ովքեր էական ազդեցություն ունեն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում, ինչպես նաև վերահսկում են լրատվական տարածքի հիմնական հատվածները։ Այս քաղաքացիներին արգելվում է գումրաներ հատկացնել կուսակցություններին աջակցելու համար և խոշոր սեփականաշնորհման գործընթացում գնորդ դառնալ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
- Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Վրաստանում խաչապուրին թանկացել է 28,1 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին