Իշխանությունները մի օր գալու են ու ասեն՝ սա էր, եթե սա չանեինք, ստիպված էինք Երևանն էլ տալ. Քրիստինե Վարդանյան
«Այդ հանդիպումից մենք կարող ենք հասկանալ, որ իր պատմության ծանրագույն այս ժամանակահատվածում Հայաստանը գլխիվայր նետվել է պրոցեսի մեջ՝ նախընտրելով այնտեղ լինել միայնակ, առանց դաշնակիցների»,- Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը:
Պատգամավորը նկատեց, որ Ուկրաինան իր համար դժվար այս կացությունում ցանկանում է բանակցություններում լինել իր դաշնակիցների հետ, իսկ Հայաստանը՝ ոչ:
«ՀՀ-ն այսպիսի բանակցություններում նախընտրում է ինքնագլուխ, «ինչ կուզեմ՝ էն էլ կբանակցեմ» վերելակային դիվանագիտությամբ գնալ սեպարատ բանակցությունների, ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կանխորոշելու են մեր ապագան»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը և արձանագրեց, որ շարոնակվում է թուրք-ադրբեջանական համադրված, համակցված քաղաքականությունը և այդ շահերի պաշտպանությունը:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ որևէ քաղաքացի կհամաձայնե՞ր, որ իշխանավորներից որևէ մեկը ներկայացնի իր անձնական որևէ շահ, որևէ բանակցության ժամանակ և վստահություն հայտնեց, որ որևէ մի քաղաքացի իր անձնական խնդիրները չի վստահի այս իշխանությունների ներկայացուցիչներին:
«Հետևաբար, այս հանդիպումներում հայակական շահը բացակայում է, մարդիկ, ովքեր պետք է ի պաշտոնե ներկայացնեն այն, մի քանի անգամ հրապարակային հրաժարվել են դրանից և բանակցություններից առաջ իրենք զարմանալիորեն հրապարակային հրաժարվում են հայկական շահը պաշտպանելուց, հետո գնում նստում են բանակցութունների սեղանին և մենք դրանց արդյունքները հետո ենք տեսնում»,-ասաց պատգամավորը և հիշեցնելով, որ այդ գործելաոճը հանգեցրել է աղետալի պատերազմի, նոյեմբերի 9-ի փաստաթղթին, հավելեց.
«Փակ գաղտնի, դռների հետևում ընթանում է գործընթաց և Հայաստանում իշխանական դիրքեր զբաղեցնոնղները որդեգրել են առանց հանրության տեղյակ պահելու, մարդկանց ևս մեկ անգամ կայացած փաստի առաջ կանգնեցնելու քաղաքականություն: Այսինքը մի օր գալու են ու ասեն՝ սա էր, եթե սա չանեինք, ստիպված էինք լինելու Երևանն էլ տալ:
«Դիմադրության» շարժման գործողություններն նաև այդ մասին են՝ չթողնել, որ ևս մեկ անգամ արթնանանք նոյեմբերի 9-ի իրականության մեջ, երբ աղետը տեղի է ունեցել և մենք չգիտենք, թե ինչպես արձագանքենք դրան, կանխել նոր աղետները, որոնք հյուսվում են այս բոլոր առանձին բանակցություններով:
Ի՞նչ պետք է սպասել, երբ Նիկոլ Փաշինյանը կամ Ռուբեն Ռուբինյանը վարում են հերթական կարևոր բանակցություններ, դրա համար պետք է նայել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Ի՞նչ պետք է սպասել այդ մարդկանցից, որոնք չեն կարողանում թշնամուն ստիպել փաստաթղթում առկա նույնիսկ մի կետի կատարումն ապահովել»:
Հարակից հրապարակումներ`
- «Սա՞ է ձեր ժողովրդավարությունը». Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- «Քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք բարձրացրել են այս իշխանության կողմից ոտնահարված ազգային հարցեր»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան