«Քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք բարձրացրել են այս իշխանության կողմից ոտնահարված ազգային հարցեր»
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց ակցիա է՝ «ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների»:
«Մեր ակցիայի նապատակը ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մոտ մեր ձայնը բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների, ապօրինի անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ։ Այս ընթացքում շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալ է եղել Հայաստանում, վաստահաբար իշխանական կենտրոններից են եղել այն հրամանները, որ այս մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ»,- ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ Սևակ Նազարյանը։
Նա նշեց, որ քաղաքական բանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, ովքեր իրենց համայնքներում արժանապատիվ կերպով հաղթանակ են տարել այս իշխանության դեմ, քաղաքական բանատարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, ովքեր այս ընթացքում չեն լռել, պայքարել են այս իշխանության դեմ, բարձրացրել են ազգային հարցեր, որոնք այս իշխանության կողմից ոտնահարված են։
««Դիմադրության» շարժման շրջանակներում բազմաթիվ մեր հայրենակիցներ դուրս են եկել պայքարի շատ հստակ պահանջով՝ դեմ են Հայաստանի թուրքացաման, Արցախի հայաթափման գործընթացին, պայքարում են հանուն իրենց հայրենիքի բարեկացության, ազգային պետության կերտման»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, այս պահին երկու տասնյակից ավելի մարդ գտնվում է անազատության մեջ։
Ս. Նազարյանը հիշեցրեց, որ հուլիսի 15-ին հենց դատական նիստի ժամանակ մահացավ Արմեն Գրիգորյանը, մարդ, ով վերջին տարիներին անկախ ամեն ինչից, երբեք չէր վախեցել խոսել, իսկ մահացել է, որովհետև չի դիմացել այն ճնշմանը, որը ստեղծել էր այս իշխանությունն իր և մեր հայրենիքի նկատմամբ։
«Հայաստանում տեղի ունեցածը երևի թե միջազգային սկանդալ կդառնար, եթե միջազգային հանրության կոչվածը ճիշտ արձագանքեր դրան»,- ասաց նա։
Սևակ Նազարյանի խոսքով, այսօր էլ անազատության մեջ գտնվող մեր որոշ հայրենակիցներ ունեն առողջական խնդիրներ, ինչը նորից անտեսվում է իրավապահ մարմինների կողմից։
«Հստակ արձանագրում ենք՝ այս իշխանությունը հագենում է այն արյունից, որը թափում է իր հայրենակիցը, այն արյունից, որն իր իշխանությունը պահելու համար պատաստ է ամեն օր հեղել», - ընդգծեց նա։
Ս.Նազարյանը նշեց, որ ՄԱԿ-ը որպես համաշխարհային խոշորագույն կազմակերպություն պետք է հստակ գնահատական տա այս ամեն ինչին. «Եթե միջազգային հանրությունը ճիշտ արձանագրի ու գնահատի այս իշխանության գործողությունները, համար առաջին զսպող օղակը կլինի նոր ապօրինությունների և անարդարությունների իրականացման դեմ։ Այս իշխանությունն ամեն օր առավել լկտի է դառնում, քանի որ չի տեսնում համապատասխան արձագանք ու, կարծում է, թե իր այս գործունեությունը միշտ դրական է գնահատվելու նաև Հայաստանից դուրս»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի ՀԿ-ներ կարծում են, որ Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը սպանություն է
- Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան
- Ի՞նչ կապ ունի կիսում էիր կամ կիսում էիք Արմենի հայացքները, մարդ կարո՞ղ էիք լինել. Գեղամ Նազարյան
- Օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք. Ալեքսանդր Կոչուբաև
- Ամիսներ անց համոզվեցի՝ Արմենը ճիշտ էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է. Ղազինյան
- Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն. Արթուր Վանեցյան
- Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հուլիսի 17-ին,Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Գյումրեցիներ, ձեզ թշնամի սարքեցին, բայց լսեք՝ ոնց էր Արմենը հպարտանում ձեզնով
- Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է. «Հայաստան» դաշինք
- Արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր քայլ չանելու վարքով. Ալեն Ղևոնդյան
- Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Փաստաբան
- Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև
- Տիգրան Աբրահամյանն այցելել է քաղբանտարկյալներին
- Տիգրան Աբրահամյան. Քաղբանտարկյալ մեր ընկերների պայքարը լիարժեք գիտակցված է
- Բաբայան. Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում
- Բենիկ Գալստյանը ամբողջ աշխարհին պիտի համոզի, թե՝ «Տիգրան Խաչատրյանը քաղբանտարկյալ է»
- Գեղամ Մանուկյան. Գևորգ Միուրադյանը միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին
- Գոհար Մելոյան. Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալներ
- Մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում». հավաքի կալանավորված մասնակցի պաշտպաններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան