«Եվ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մորը և վաճառել հայրենիքը»
«Վերջին տարիներին այնքան դավաճանական խոսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակությունը։ Բայց կարդալով անվտանգության խորհրդի քարտուղար կոչված Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, հերթական անգամ ․․․ ոչ այնքան զարմացա, որքան ինձ համակեց հայ լինելու ամոթի զգացումը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։
Նորից ու նորից հիշեցի Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպում նկարագրված մանկուրտներին։ Գերիներ, որոնց գլխին թշնամին հագցրել է նոր մորթված ուղտի պարանոցի կաշի և նրանք կորցնելով հիշողությունը, դառնում են թշնամու ամենահավատարիմ ստրուկները։
Եվ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մորը և վաճառել հայրենիքը։ Այսօրվա մանկուրտների գրպանը թշնամին լցրել է միլիոններ, հանուն որոնց նրանք ուրանում և վաճառում են հայրենիքը»,-գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ԱԽՔ-ի այսօրվա ամենաքննարկելի ու ամենապախարակելի հայտարարության մասին, թե՝ ՀՀ-ն վերջնականապես դուրս է բերում Արցախից. «պատերազմի պատճառով» այնտեղ հայտնված ՀՀ զինուժը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽՔ-ի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. Վրթանեսյան
- «Մանկուրտացումը մեր ազգի ամենակարևոր խնդիրներից մեկն է»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան