Այս անգամ կադրում Կանադայի վարչապետն է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն փոխել է իր կերպարը և դարձել ցանցում ծաղրի առարկա։ Գրառումները հայտնվել են Twitter-ում, որտեղ համացանցից օգտվողները ուշադրություն են հրավիրել պետական գործչի սանրվածքի վրա Գատինո քաղաքի այգիներից մեկում նրա այցելության ժամանակ, որտեղ նա երեխաների հետ խոսել է շրջակա միջավայրի և բնության պահպանման կարևորության մասին։
Տեղադրված կադրերում երևում է, որ Թրյուդոն կարճ է կտրել մազերը՝ թողնելով ճակատին ուղիղ մազափունջ։ Վարչապետի այս սանրվածքը գրավել է հանրության ուշադրությունը, ոմանք նրան համեմատել են դերասան Ջիմ Քերիի հերոսի հետ «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմից։
«Լենտա.ռուն» հավաքել է twitter-ից այդպիսի գրառումների փունջ։ «Թրյուդոն կարծում էր, որ մենք նրան չե՞նք ճանաչի իր հիմար նոր սանրվածքով»: - գրել է, օրինակ, jbg_1979 մականունով օգտատերը։
«Կանադան իսկապես ավելի ու ավելի հիմար է դառնում», - գրել է @WeAreCanProud:
«Թրյուդոն գնացել է Ցուկերբերգի սարսափելի վարսավիրի՞ մոտ։ @bcbluecon համաձայնել է։
Երբ 2021 թվականի հոկտեմբերին Կիմ Չեն Ինը փոխեց սանրվածքը, նրան համեմատեցին Ալ Պաչինոյի հետ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետ էր սանրել մազերը և ամրացրել դրանք գելով, դադարել էր սափրվել քունքերը՝ կողքերին թողնելով կարճ մազեր՝ դառնալով «Ալ Պաչինո», ով այդպիսի սանրվածքով 1972 թվականին նկարահանվել էր «Կնքահայրը» ֆիլմում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան