Մեր երկու ֆինանսական մոնստրներ եկել են «հանցավոր համաձայնության», Էկոնոմիկայի նախարարության թափն էլ չի հերիքում. Արթուր Խաչատրյան
«Հստակ է, որ Հայաստանում սարսափելի մոնոպոլիզացիայի պայմաններում գները չեն կարգավորվում նույնիսկ այն դեպքում, երբ դոլարի նման արժեզրկում է արձանագրված»,-«Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» խորագրով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա ներկայացմամբ՝ գինի արտադրողը նախորդ տարի պայմանավորվել էր, որ մեկ շիշը կվաճառեր 20 դոլարով, կստանար 10 հազար դրամ, որից 8 հազար ինքնարժեքի պայմաններում 2 հազար դրամը նախընտրելի շահույթ էր, իսկ այսօր արտադրանքի ինքնարժեքը նույնն է մնացել իսկ դոլարի արժեզրկման կամ վաճառքի նվազման պատճառով հասույթը քչացել է և նա կանգնած է ճգնաժամի առաջ, նույն վիճակն է նաև ՏՏ ոլորտում:
Անդրադառնալով խնդրի հաղթահարման ուղիներին՝ բանախոսը բացառեց ԿԲ-ի միջոցով դրամի արժեզրկումը, քանի որ վերջինս ունի ինստիտուցիոնալ շահ՝ դրամն արժևորելով գնաճը պահել 4 %-ի միջակայքում և իր ողջ դրամավարկային քաղաքականությունը դրան է միտված:
Ըստ Խաչատրյանի՝ Ֆինանսների նախարարությանն էլ է այն ձռնտու, քանի որ արտաքին պարտքի սպասարկման խնդիր ունի, որը շատ է մեծանալու 2025 թվականին, և արժեզրկված դոլար իրեն շատ է պետք:
«Այստեղ երկու ֆինանսական մոնստրներ եկել են «հանցավոր համաձայնության», Էկոնոմիկայի նախարարության թափն էլ չի հերիքում»,-հայտարարեց խաչատրյանը և որպես ելք նախանշեց պետության միջամտությունը՝ սեկտորային աջակցության ցուցաբերումն արտահանողներին, որպեսզի դոլարի արժեզրկման հետևանքով հասցվող վնասները մեղմվի:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ նույն քաղաքականությունը պետք է վարվի նաև սոցիալական խոցելի շերտերի համար, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքները ոչ թե թանկացել են 9.5 % «ֆանտաստիկ դրական» համարվող չափով, այլ՝ անհամեմատ ավելի շատ և այդ պատճառով էլ պետք է ինդեքսավորվեն այդ խավերի եկամուտները, ինչպես արել է ՌԴ-ն կամ Անգլիան, որը 8.4 մլն մարդուն 650 ֆունտ ֆինանսական աջակցություն տրամադրեց:
Անդրադառնալով կանխիկով գործարքների թեմային՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ որոշ դեպքերում քաղաքացուց բանկերը կոմիսիոններ է պահվում, այն դեպքում, երբ կառավարությունը հավաստիացնում էր, որ նման բան չկա:
«Ինչ վերաբերում է բացասական հարկմանը՝ երբ դու ID քարտով գործարքի դեպքում կարող ես փող հետ ստանալ, ապա ես կատեգորիկ համաձայն չեմ դրա հետ: Պատկերացրե՛ք, ԱԺ ՔՊ-ի պատգամավորներից մեկը երկրորդ Rolls-Royce-ն է ուզում գնել, հիմա ի՞նչ, պետությունը պետք է մի տոկոս իրեն հետ տա՞, այսինքը՝ մեզնից, բոլորիցս փողը հավաքի, որ իրեն այդ մեքենայի դիամց 1 կամ 0.5 % հետ տա՞, ինչու… Կամ եթե մյուս ՔՊ-ականն ուզի Բենտլի նոր մոդել գնել, կամ թանկանոց տուն, ապա պետությունը պետք է բոլորիցս փող հավաքի՝ իրե՞ն վերադարձնի: Մենք սոցիալական պետություն ենք և դրա հետ ես բացարձակապես համաձայն չեմ»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր:
Նրա խոսքով՝ նման կարգավորումները սև շուկայի վրա որևէ ազդեցություն չեն գործում, դրանք ուղղակի բանկայան համակարգի պարզ լոբբինգն է, երբ բոլորից փողերը վերցնում տալիս են բանկերին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ արտահանողներն այսօր ավելի քան երբևէ մնացել են մենակ. Հռիփսիմե Ստամբուլյան
- Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան
- Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնալու.Կառլեն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին