Էրդողան. Թուրքիան կարող է Սիրիայում գործողություն իրականացնել, քանի դեռ այնտեղից վտանգ է տեսնում
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից հնարավոր նոր գործողության հարցը կլինի Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ նա կզգա հարակից տարածքից բխող ահաբեկչության վտանգը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիայի հյուսիսում նոր գործողության հարցը օրակարգում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր ազգային անվտանգության մտահոգությունները չեն վերացել: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանն ու Իրանը մեզ հետ լինեն …: Նրանք պետք է օգնեն մեզ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով»,-ասել է Էրդողանը լրագրողներին՝ Թեհրանից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել էր «Աստանայի եռյակի» գագաթնաժողովին։ Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները չորեքշաբթի օրը մեջբերոել է TRT հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
- Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Աստանայի ձևաչափով հանդիպման ավարտական բանաձևում նշվել է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան