Իտալիայի վարչապետը Սենատին խնդրել է քվեարկել իրեն վստահության հայտնելու բանաձևը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին չորեքշաբթի օրը խորհրդարանի վերին պալատին (Սենատ) խնդրել է քվեարկել իր կաբինետին վստահություն հայտնելու բանաձևը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խնդրանքին նախորդել էր Դրագիի ելույթը, որտեղ նա նշել էր իր կառավարության առաջնահերթությունները, որոնք ներառում էին «Ուկրաինային պաշտպանելուն օգնելը»: Առաջարկվող բանաձրը ենթադրում է Դրագիի անվերապահ աջակցությունը։ Միայն լայն կոալիցիայի պահպանման դեպքում նա կմնա իշխանության ղեկին։
Չորեքշաբթի ավելի վաղ սենատոր Պիերֆերդինանդո Կասինին առաջարկել էր բանաձևի հետևյալ ձևակերպումը. «Կառավարության ղեկավարին լսելուց հետո Սենատը հաստատում է»: Հաղորդվել է նաև աջ կենտրոնամետ կուսակցությունների մեկ այլ բանաձևի մասին, որում, որպես Դրագիի աջակցության պայման, նշվում է «5 աստղերի շարժում» կոալիցիայից դուրս գալը, ինչպես նաև կառավարության կազմի փոփոխությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին