Կիևին հեռահար զենքի մատակարարումները կընդլայնեն հատուկ գործողության աշխարհագրությունը. Լավրով
Եթե Ուկրաինան արևմտյան երկրներից հեռահար սպառազինություն ստանա, ապա ռուսական զորքերի հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները կփոխվեն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի և «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Նախագահը շատ հստակ ասել է, ինչպես մեջբերեցիք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում այն իմաստով, որ մեր անվտանգության ոչ մի սպառնալիք, Ուկրաինայի տարածքից ռազմական սպառնալիքներ չլինեն, այդ խնդիրն էլ մնում է»,- ընդգծել է նախարարը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ մարտի վերջին Ստամբուլում բանակցողների հանդիպման ժամանակ այդ հարցում իրավիճակն էապես տարբերվել է։
«Այժմ աշխարհագրությունն այլ է, և խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, այլև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջանների մասին է, և այդ գործընթացը շարունակվում է և շարունակվում է հետևողականորեն ու համառորեն»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, քանի Արևմուտքը «անզոր զայրույթի մեջ կամ իրավիճակը առավելագույնս վատթարացնելու ցանկությամբ» Ուկրաինային ավելի շատ հեռահար զենք է մատակարարում, օրինակ՝ HIMARS, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները ներկայիս գծից ավելի հեռու կմղվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան