Խաչքարի բացում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրվեց ևս մեկ խաչքարով, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը: Խաչքարի բացումը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 12-ին: Այդ մասին հյատնում է aliq.ge-ն:
«Տեղեկության համաձայն՝ այն նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցու, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում տեղ են գտել ազգի արժանավոր հայորդիների տապանաքարերը:
Խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների՝ հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն, բարեկամություն ջատագող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:
«Ընթացիկ տարվա հուլիսի 24-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տաղավար տոնին, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի կունենա նորահիմն խաչքարի՝ Սրբալույս մյուռոնով օծման արարողություն», — հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Վիրահայերի նախաձեռնությամբ Թբիլիսիում ընթանում է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը
- Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվել է ևս մեկ վերաօծված եկեղեցով
- Վիրահայոց թեմ. Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը
- Տ. Վարդապետյան. Վիրահայերին տրված խոստումներն իրականացնելու համար Վրաստանում այլևս որևէ խոչընդոտ չկա (տեսանյութ)