«Հրապարակ». «Հայաստանում բոլորը միայն քննադատում են, ոչ մեկը չի մտածում՝ ինչ անել, որ աջակցեն իշխանությունների դեմ մղվող պայքարին»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում բոլորն ընդդիմության ընդդիմություն են, բոլորը միայն քննադատում են, ոչ մեկը չի մտածում՝ ինչ անել, որ աջակցեն իշխանությունների դեմ մղվող պայքարին. երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար, նախկին դատախազ Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն ընկալելի՞ է, որ դիմադրության շարժման նախաձեռնողները շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հայտարարված հանրահավաքը։
«Մեկ-երկու օր հետո հանրահավաք անելը, կարծում եմ, մեծ բան չի փոխի, այս ապիկար իշխանությանը հեռացնելու խնդիրը պետք է բոլորի օրակարգում լինի։ Իհարկե, պետք է միշտ պայքարել՝ շոգին, թե ցրտին, բայց մի քանի օրով տեղափոխությունն էական բան չի փոխի»,- ասել է նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում