Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, բավարարել է Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու իր միջնորդությունը։
«Դատարանը գրավի դիմաց բավականին խոշոր գումար է առաջարկել։ Միջնորդությունը բավարարվել է։ Այժմ հարազատները պետք է գումարը հավաքեն։ Պարզ չէ, թե երբ գումարը կարող են հավաքել, որպեսզի Մանթաշյանն ազատ արձակվի»,-ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք. Ալեքսանդր Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Փաստաբան
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան