Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը ողջունել է երեքշաբթի օրը Թեհրանում Աստանայի ձևաչափով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Սիրիան դրական է գնահատում Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները»,-ասել է նա չորեքշաբթի օրը Թեհրանում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Jazeera հեռուստաալիքը։
Միկդադը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին գագաթնաժողովից հետո հավասարակշռված հայտարարություն պատրաստելու համար, որը հաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Թուրքիային զրկել սիրիական տարածք ներխուժելու ցանկացած պատրվակից։
«Հալեպից հյուսիս սահմանային անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը կհանգեցնի զինված հակամարտության: Մենք դեմ ենք Թուրքիայի ագրեսիվ ծրագրերին, դեմ ենք Անկարայի թուրքացման քաղաքականությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն»,-ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Աստանայի ձևաչափով հանդիպման ավարտական բանաձևում նշվել է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան