Վրաստանում թանկանում է ամուսնության գրանցումը
Վրաստանում օգոստոսի 1-ից արդարադատության տներում կամ համայնքային կենտրոններում ամուսնության ձևակերպման ծառայությունը (հանդիսավոր կարգով ամուսնության արարողության անցկացում) կարժենա 75 լարի (25 դոլար)՝ 50 լարիի (17 դոլար) փոխարեն։ Լուրը հայտնում է «aliq.ge»-ն:
Ըստ կայքի տեղեկության՝ Վրաստանի սպասարկման գործակալության ամուսնության տանը շաբաթ և կիրակի օրերին ամուսնության գրանցումը կարժենա 225 լարի (76 դոլար), իսկ մյուս օրերին՝ 135 լարի (45 դոլար)։
Նշենք, որ մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը, ամուսնության տանը հանգստյան օրերին ամուսնության ձևակերպման ծառայությունը կարժենա 150 լարի (51 դոլար), իսկ մնացած օրերին՝ 90 լարի (30 դոլար)։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը
- Հայերեն քննություն Վրաստանում՝ ուսուցիչներից
- Վրաստանում խոտ վառելու համար տուգանք է կիրառվում
- Վրաստանը կարող է օլիգարխների դեմ օրենք ընդունել, որը նման կլինի ուկրաինականին
- Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան