Աստանայի ձևաչափով հանդիպման ավարտական բանաձևում նշվել է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի
Սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ընդգծել են, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի և հայտնել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում՝ բոլոր ձևերով և դրսևորումներով: Այս մասին գրում է ParsToday-ը։
Հայտարարության մեջ ասված է. «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ընդգծել են իրենց անսասան հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին և նշել, որ այդ սկզբունքները պետք է հարգվեն բոլորի կողմից և որևէ քայլ, որն ուղղված է դրանց թուլացմանը չպետք է ձեռնարկվի, անկախ նրանից, թե ով է այն ձեռնարկում»:
Բանաձևում Դատապարտվել է Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչական խմբավորումների և նրանց հարակից խմբերի ներկայությունն ու հարձակումները, որոնք ուղղված են քաղաքացիական օբյեկտների դեմ և հանգեցնում են անմեղ մարդկանց կորստի, և ընդգծվել է Սիրրայի հյուսիսում անհրաժեշտ բոլոր քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Երեք երկրների ղեկավարները մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայում անօրինական գործողությունների իրականցումը և հայտարարել, որ վճռական են պայքարելու անջատողական քայլերի դեմ, որոնց նպատակն է թուլացնել Սիրիայի ինքիաշխանությունը և վնասել տարածքային ամբողջականությանը, ինչպոս նաև սպառնալ երրորդ երկրների ազգային անվտանգությանը:
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան նաև դեմ են արտահայտվել Սիրիային պատկանող նավթի թալանին:
Երեք երկրների ղեկավարները ևս մեկ անգամ իրենց վճռականությունն են հայտնել՝ շարունակել համագործակցությունը բոլոր ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական կազմակերպությունների վերջանակն ոչնչացման ուղղությամբ, և պահանջել են միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Մտահոգություն հայտնելով Սիրիայում հումանիտար իրավիճակի և բոլոր միակողմանի պատժամիջոցների կապակցությամբ, որոնք հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, երեք երկրներիղ եկավարները դատապարտել են որոշ շրջանների համար բացառություններ սահմանելու ցանկացած խտրական որոշում, որը կարող է նպաստել երկրի քայքայմանն ու անջատողականների ծրագրերի իրագործմամնը:
Սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարները դատապարտել են Սիրիայի վրա, այ թվում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակությունը, դրանք որակելով միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի, Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում, նշելով, որ դրանք ապակայունացնում են երկիրն ու նպաստում լարվածության սրմանը»։