«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունը նկատի ունի Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն Ադրբեջանի պահանջներից մեկն է»
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ երեք ժամ տևած հանդիպումը։ Երկու երկրների արտաքին գերատեսչություններ տարածած համանման, բայց անբովանդակ հայտարարությունն առիթ էր տվել կարծելու, որ իրական պայմանավորվածությունների մասին կողմերը լռել են։
Եվ ահա ՀՀ ԱԽ քարտուղարը հուլիսի 19-ին հայտարարեց, որ «պատերազմի բերումով Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան»։
Բայց քանի որ իմ տեղեկություններով Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել միայն Արցախի զինաթափմանը։
Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽՔ-ի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. Վրթանեսյան
- ԵՄ-ն ողջունել է Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումը
- Միրզոյանի ու ադրբեջանցի գործընկերոջ հանդիպմանն արձանագրվել է՝ շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը
- Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Արարատ Միրզոյանը իր թուրք գործընկերոջ հետ կհանդիպի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին