Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Այս մասին չորեքշաբթի հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամաբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան ուկրաինական կողմի գործողությունների՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան։
«Ուկրաինայի կառավարությունը գործնականում խզել էր հարաբերությունները Սիրիայի հետ դեռ 2018 թվականից, երբ հրաժարվել էր մուտքի արտոնագրեր տրամադրել Կիևում դեսպանատանը աշխատող սիրիացի դիվանագետներին։ Դա անհնարին է դարձրել նրանց դիվանագիտական պարտականությունների կատարումը, և Սիրիայի դեսպանատունը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը ուկրաինական իշխանությունների թշնամական վերաբերմունքի պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ ի պատասխան Դամասկոսի՝ ԼԺՀ-ն և ԳԺՀ-ն ճանաչելու որոշմանը։ Սիրիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ուկրաինական կողմը Դամասկոսում դեսպանատունը փակել է դեռևս 2016 թվականին, ինչպես նաև հրահանգել է փակել Կիևում Սիրիայի դեսպանությունը 2018 թվականին։ Սիրիայում ուկրաինացիների շահերը պաշտպանում է Լիբանանում Ուկրաինայի դեսպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
- Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան