Ադրբեջանի պահանջների մի մասը հայկական կողմ կատարել է, մի մասն էլ ընթացքում է. Անժելա Էլիբեգովա
«Շատ տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը մի կողմից հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ, մեր օրակարգում կա, բայց դրան զուգահեռ, առանձին, առանց որևէ մոդերացիայի, Հայաստանի ԱԳ նախարարը գնում է առանձին հանդիպման Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Ըստ նրա, եթե հայկական կողմի դիրքորոշումն է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է լինեն միջազգային մոդերատորներ, որոնք քիչ-թե շատ կկարողանան վերահսկել պայմանավորվածությունների կատարումը, ապա այդ դեպքում տարակուսելի է, որ նման կարևոր իրադարձությունների ժամանակ նրանք անտեսվում են։
«Գործող իշխանությունն ասում է՝ մենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ենք, մնացածի համար պատասխանատվությունը կրում են, օրինակ, ռուս խաղաղապահները։ Այսինքն, նրանք պատասխանատվությունն անընդհատ երրորդ կողմի վրա են բարդում կոնֆլիկտային իրավիճակներում, և այստեղ տրամաբանական հարց է մնում՝ արդյոք մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այլևս չենք։ Այդ հարցը բաց է մնում, որովհետև բոլոր պրակտիկ քայլերը խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունը չի ստանձնում որևէ պարտավորություն՝ անվտանգության հարցով, որոշում կայացման պրոցեսում»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Ըստ նրա, Արցախից զորքերի դուրսբերման հարցն այդ կոնտեքստում, վերջին ամենաակնառու դեպքն է, որը բարձրաձայնվեց. «Դա ադրբեջանական հերթական պահանջն էր, որը մեր առաջ դրվել էր նոյեմբերի 9-ից հետո, և այդպիսի պահանջների մի շարք ունի, որի մի մասը հայկական կողմը, զիջումների գնալով, արդեն կատարել է, մի մասն էլ, ենթադրում եմ, որ ընթացքում է և նույնպես կատարվելու է՝ հետևելով պրոցեսի տրամաբանությանը։
Չկա զիջումների կարմիր գիծ, որի առաջ հայկական ներկա իշխանությունը կանգնելու է և ասի՝ չէ, սրանից այն կողմ մենք չենք զիջելու։ Մինչև այս պահը՝ 1,5-2 տարի է, մենք տեսնում ենք, որ այդ զիջումները գնալով ավելի ակնառու են դառնում՝ դրա հետ մեկտեղ հայկական պետական շահը չբավարարելով և այդ բանակցությունների արդյունքում հայամետ որևէ լուծում չստանալով»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ են. Վարուժան Գեղամյան
- Վստահ չեմ՝ ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդեցություն ունենանք. Էլիբեգովա
- ԱԽՔ-ի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն. Վրթանեսյան
- ԵՄ-ն ողջունել է Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումը
- Միրզոյանի ու ադրբեջանցի գործընկերոջ հանդիպմանն արձանագրվել է՝ շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը
- Արարատ Միրզոյանը իր թուրք գործընկերոջ հետ կհանդիպի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան