Արա Բաբլոյանը նշանակվել է ԱՀ պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հրամանով՝ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:
Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ:
Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար: Ի ԳՈ՛ՐԾ... »,- նշել է պետնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան