Պարոն Թոռնիկը հավակնում է դառնալ ագրարային համալսարանի միակ ուսանողը. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը գրում է.
«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված 930 տեղերից ընդունվել է ընդամենը 38 դիմորդ, որից 23-ը (76%-ը)՝ Ագրոբիզնես և ֆինանսներ մասնագիտությամբ։ 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել։
ՈՉ մի ուսանող չի ընդունվել Սննդամթերքի անվտանգություն, Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն մասնագիտություններով, ինչը համապատասխան պետական մարմնի անգործության և անպիտանության հետևանքներից է։
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությամբ ընդունվել է միայն մեկ ուսանող, ինչը նշանակում է, որ այս տարի այդ մասնագիտությունը չի կայանա։
Գինեգործությունը Հայաստանում հասցվել է այդ աստիճանի ողբերգական վիճակի։ Հայաստանի բոլոր հողատարածությունները կաթիլային եղանակով ոռոգելի դարձնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրերին լուրջ է վերաբերվել և որոշել է այդ գործին միանալ 0 ուսանող։
Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ պարոն Թոռնիկը, որի ստորությունների և ապօրինությունների հետևանքով քաղաքական հալածանքների է ենթարկվում ազնիվ, հայրենասեր, առաքինի և պարկեշտ մի մարդ՝ Ավետիք Չալաբյանը, կարող է դառնալ այդ համալսարանի եզակի ուսանողներից մեկը, կամ գուցե միակը։ Հետաքրքիր է, թե այդ դեպքում որտեղի՞ց նա պետք է գտնի 2000 ուսանող, հատը 1000 դրամով վաճառելու և իր թրաֆիքինգն իրագործելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին