Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի նախագահների հետ անցկացված Աստանայի ձևաչափով 7-րդ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին:
«ՄԵնք վճռական ենք մեր անվտանգությանը սպառնացող չարիքի օջախներից Սիրիան մաքրելու հարցում: Որպես Աստանայի գործընթացի երաշխավորների՝ ՌԴ-ից ու Իրանից մենք աջակցություն ենք ակնկալում այս հարցում»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, սպառնալիք են տարածաշրջանի համար:
Ըստ Էրդողանի՝ նրանք Սիրիայի հյուսիսում Եփրատի աջ ու ձախ հատվածներում շարունակում են հարձակումներ իրականացնել:
«PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր), PYD-ի (Ժողորդավարական միություն կուսակցություն), սահմանից առնվազն 30կմ հետքաշումը դեռ վաղ կնքված պայմանավորվածության պահանջն է, ինչը դեռ չի իրականացվել:
Թել Ռըֆաթն ու Մանբիչը ահաբեկչության օջախի են վերածվել: Ահաբկչական կազմակերպությունից այդ հանգրվանը մաքրելու ժամանակը վաղուց եկել է: Աստանայի ձևաչափի մեր գործընկերներից ակնկալում եմ, որ անկեղծորեն աջակցեն Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված մեր ջանքերին»,- նշել է Էրդողանը:
Տեղեկացնենք, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել է Սիրիայի վերաբերյալ 16 կետանոց համատեղ հայտարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Խամենեին՝ Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան