Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք.Ռուհոլլահ Լաթիֆի
Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ): Ինչպես գրում «168 ժամը»՝ Tehran Times-ին այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:
Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 245,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 33,7 տոկոսով։
Միաժամանակ հայկական ապրանքների արտահանումը իրանական շուկա կազմել է 45,7 մլն դոլար (աճը՝ 54,7%), իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 29,7%-ով՝ կազմելով 200,03 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից օրական արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ
- Իրանից բողոք է ստացվել` Հայաստանից ոչ հաճելի բովանդակությամբ ռադիոներ հեռարձակվելու մասին
- Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները