Կարճահասակ իսպանուհիները դատարանում պաշտպանել են ոստիկանությունում աշխատելու իրենց իրավունքը
Իսպանիայի Գերագույն դատարանը խտրական է համարել կին ոստիկաններից առնվազն 160 սանտիմետր հասակով պահանջելը: Today Online կայքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Երկրի բարձրագույն դատական մարմինը վճիռ է կայացրել երկրի մի քաղաքացուհու հայցի վերաբերյալ, քնի որ 2017 թվականին նրան մերժել էին ոստիկանությունում աշխատանքի անցնել այն պատճառով, որ նրա հասակը 4 սանտիմետր ցածր է եղել պահանջվածից։
Որոշման մեջ ասվում է, որ այս պահանջը տղամարդկանց հետ համեմատած անուղղակի խտրականություն է կանանց հանդեպ: Տղամարդկանց հասակի նվազագույն պահանջները (165 սանտիմետր) շատ ավելի քիչ սահմանափակող են, քանի որ ոստիկանությունում աշխատելու համար սահմանված 160 սանտիմետրից ցածր կանանց տոկոսը երկրում կազմում է 25%, իսկ անհրաժեշտ շեմից ցածր են գտնվում տղամարդկանց ընդամենը 3%-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ոստիկանները որպես ուսումնական թիրախ օգտագործել են աֆրոամերիկացիների լուսանկարները
- Զոհված ոստիկանների նորածին եղբոր դուրսգրմանը ներկա էին նրանց ծառայակիցները
- Կառավարությունը ևս 2.2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանների աշխատավարձերի և օրը 3 անգամ 3000 դրամով սնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան