Հայ արտահանողներն այսօր ավելի քան երբևէ մնացել են մենակ. Հռիփսիմե Ստամբուլյան
«Իրականում այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ»,- «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Նա նշեց, որ գնաճը, տնտեսական խնդիրներն այսօր ամբողջ աշխարհն ունի, որը համավարակի տարվանից է սկսվել։
«Սակայն երբ սկսվեց համավարակը, շատ երկրներ համապատասխան ռազմավարություն մշակեցին ու քաղաքականություն իրականացրեցին թե իրենց երկրի բիզնեսներն ապահովելու, թե քաղաքացիների սոցիալ- տնտեսական վիճակը բարելավելու համար, ինչը Հայաստանը չկարողացավ կարգավորել։ Այսօր մենք պետք է փաստենք, որ ԵԱՏՄ երկրների ցանկում աղքատության շեմը ամենաբարձրը կարծես թե Հայաստանում է, շուրջ 30 տոկոս մենք աղքատություն ունենք և այդ գնաճի ֆոնին շատ ավելի դժվար է Հայաստանի քաղաքացիաների համար ապրելը, քան ենթադրենք մյուս երկրներում»,- ասաց Հ.Ստամբուլյանը։
Ինչ վերաբերում է դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին, ըստ նրա, իհարկե, այսօր այլ քննարկում կունենային, եթե դրամի արժևորումը պայմանավոված լիներ տնտեսական իրական դրական ցուցանիշներով՝ տնտեսության աճ։
«Այն, որ անընդհատ հնչում է՝ ունենք տնտեսական աճ, այո, այն ժամանակավոր է։ Ցավոք ասեմ, որ մենք ուղղորվում ենք պահանջարկով քաշվող տնտեսական քաղաքականությամբ, ինչը բերում է նրան, որ չունենք արդյունաբերության հստակ աճ, ունենք գյուղատնտեսության անկում։ Երբ մենք այս ոլորտում չունենք առաջարկով մղվող տնտեսական ռազմավարություն, տնտեսության աճ, մենք չենք կարող ասել, որ մենք ապահոված ենք տնտեսական անվտանգության տեսակետից և արտաքին բոլոր տեսակի գործոնները մշտապես ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։
Կայուն կերպով ոչ մի կերպ չենք գնում տնտեսական աճի, հետևաբար, տարեվերջում կունենանք այն ցուցանիշը, որն, օրինակ, ունեցանք 2020, 2021 թվականին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, դրամի շուրջ 20 տոկոս արժևորման պատճառը մի կողմից արտաքին գործոններով է պայմանավորված, մյուս կողմցի ԿԲ կողմից թանկ փողերի քաղաքականությամբ, որը գնաճի զսպմանն է ուղղված։
Ռ.Ստամբուլյանն ընդգծեց նաև Հայաստանի արտահանողների խնդիրների մասին. «Հայ արտահանողներն այսօր ավելի քան երբևէ մնացել են մենակ։ Ընդամենը դրսում կազմակերպվում են որոշակի ցուցահանդեսներ, որը հայ արտահանողի խնդիրները ոչ մի կերպ չի լուծում, կոնկրետ շուկաներում մրցակցային դիրքերի անկում է գրանցվում»։
Նա ասաց, որ արտահանողների մասով խնդիրները պայմանավորված են նաև Լարսի խնդիրներվ։
«Ասում էին լաստանավի հարց է լուծվելու, այլընտրանք է լինելու, հայ արտահանողի խնդիրները կթեթևանան, բայց, կարծես թե, խնդիրները լուծված չէ, եթե չեմ սխալվու, լաստանավի հարցը լուծված չէ։ Արտահանողներից բացի լրջագույն խնդիրներ ունեն բեռնափոխադրողները»,- նշեց Հ.Ստամբուլյանը։
Նա ասաց, որ այս իշխանությունները որևէ անգամ չեն ընդունել ԱԺ-ում իրենց կողմից առաջարկված նախագծերը, չեն էլ լսել։ Նրա կարծիքով, կառավաությունը, վերլուծելով իրավիճակը, գոնե ինչ-որ չափով կսուբսիդավորի բեռնափոխադրող ընկերություններին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին, անհրաժեշտ է մշակել նաև ինստիտուցոինալ մեխանիզմներ։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան
- Վահրամ Միրաքյան. Դրամի արժևորումն արտահանող ընկերություններին կանգնեցրել է փակման վտանգի առաջ
- Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր՝ ներմուծումների և արտահանումների ֆոնին․ Հռիփսիմե Ստամբուլյան
- Լարսի խցանումների պատճառով օրական հազարավոր վարդեր թափում են աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան