Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան
«Հանդիպել եմ երկրրդ, երրորդ նախագահների, Փաշինյանի հետ և բացատրել, թե տնտեսության հետ ինչ պետք է արվի, ինչ սխալներ են եղել, իսկ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում՝ խորացնելով նախկին սխալները»,-«Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի բացատրիվի դրամի արժևորման և արժեզրպման պատճառները, պետք է գանահատվի ՀՀ տնտեսության վիճակը, որի զարգացման ուղղությամբ ոչինչ չի արվում:
Նկատելով, որ այս տարիների ընթացքում պետությունը խթանում է արտաքին ներդրումները՝ Բագրատյանն ասաց, որ ինչքան պաշտպանել են օտարերկրյա ներդրումները, այնքան թաղել են տեղական ներդրումները:
ՀՀ նախկին վարչապետը գտնում է, որ տրասֆերտների մեծ ծավալը պետք է ուղղվի տնտեսության մեջ ներդրումներին, ինչը չի արվում, և երբ այն հասնում է ՀՆԱ-ի 25 %-ին, ապա գործում է լողավազանի, էֆեկտը՝ ինչքան շատ է գալիս՝ այնքան շատ է թափվում լողավազանից դուրս, այն արագ սպառվում է՝ սկսելով նաև արտահոսել երկրից:
Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ երբ ներհոսող տրասֆերտները հագեցնում են ներքին շուկան, սկսում են հետ գնալ և ինչքան շատ է տրասֆերտ գալիս Հայաստան, այնքան շատ էլ դուրս է գալիս:
Մյուս կողմից էլ, ըստ բանախոսի, տրասֆերտների ներհոսքը տնտեսական կայուն աճ չի ապահովում, այլ ունենում է ժամանակավոր էֆեկտ, ուղղվում և քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանը, չի վերածվում լուրջ ներդրումների և միևնույն ժամանակ դրանով նպաստում է նաև գների աճին, հատկապես՝ դոլարային գների:
«Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ և մենք այդ ցուցանիշով առաջ ենք անցել ԱՊՀ բոլոր երկրներից: Բարձր դոլարային գները նաև խոչընդոտում են ներդրումներին»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին հեղափոխություն արեցին, որ այս ամենը փոխեն, բայց ոչ մի բան չփոխեցին, այն դեպքում, երբ այդ ամենը նոր իշխանություններին ինքը բացատրել էր:
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել․ Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին
- Ինձ տարբեր մարմիններ են հրավիրում, ասում են՝ էս ի՞նչ է, իշմա՞ր ես տալիս, թե իբր մենք թույլ ենք. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան