«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ուղևորություններից առաջ և հետո սև խոռոչներ կան, ոչ ոք տեղյակ չէ՝ նա ինչով է զբաղվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, և որ ժամին է վերադառնալու:
Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղևորություններից առաջ և հետո սև խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ և գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով:
ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ և գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում