Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»:
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Մետրոպոլիտենում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել
- Ահազանգ՝ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան