Սրանք ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ են. Վարուժան Գեղամյան
«Եթե ժամանակագրորեն դիտարկենք այն զարգացումները, դինամիկան որը տեղ է գտել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, ապա այն կձևակերպվի մեկ նախադասությամբ՝ հնարավորության դեպքում այլ կարևոր գոտիների վերանվաճում»,-«Քաղաքացիական գիտակցություն» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Որպես ասվածի փաստարկ նա հիշատակեց Թուրքիայի կողմից 1920 թվականին Հայաստանի որոշ տարածքներ նվաճելը, 1939 թվականին՝ Սիրիայի հուսիս-արևմուտքում գտնվող Ալեքսանդրեկի գավառը զավթելը, որտեղ է գտնվում է Մուսալեռը, 1974 թվականին Կիպրոսի հյուսիսի գրավումը, իսկ 2011 թվականից հետո Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժելը:
Գեղամյանը նկատեց, որ այսօր արդեն առցանց կարելի է հետևել, թե Անկարան ինչպես է նվաճում Հյուսիսային Իրաքը:
«Սա նշանակում է, որ եթե հնարավոր է, ապա թուրքիան հողի վրա, ռազմական ճանապարհով է նվաճում իր համար կարևոր գոտիները, իսկ եթե հնարավոր չէ՝ տենտեսաքաղաքական ճանապարհով է այդ ամենն անում»,-ասաց բանախոսը և բերեց Բաթումիի, և բալկանյան երկրների խաղաղ զավթման օրինակները:
Նրա խոսքով՝ սկսած 2013-14 թվականներից Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը ոչ թե դիվանագիտություն է, այլ՝ ռազմականը. «Այսինքը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միլիտարիզացվել է, նպատակներին հասնելու հիմնական միջոցները դիտարկվում են ռազմական ոլորտում առկա գործիքները, որոնք կարող են լինել ինչպես անօդաչուներ ուղարկելով, այնպես էլ այս կամ այն գոտում թուրքական բանակի տեղակայումով»:
Վարուժան Գեղամյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները նաև Հարավային Կովկասի վերաբերյալ մնայուն են և չեն փոփոխվում ղեկավար քաղաքական թիմերի փոփոխություններից հետո:
Որպես օինակ նա բերեց 2020 թվականի դեկտեմբերին թուրքիայի նախկին գլխավոր շտաբի պետի, ներկայում խիստ ընդդիմադիր դիրքերում գտնվող գործչի՝ «Հյուրիեթ» օրաթերթում գրած սյունյակը, որի վերնագիրն էր. «Աթաթուրքի 100-ամյա երազանքը կատարվեց» և որում անդրադարձել էր արցախյան վերջին պատերամզին, «զանգեզուրի միջանցքի» հնրավարությանը և շնորհակալություն էր հայտնում գործող թուրքական իշխանություններին:
Անդրադառնալով Երևանի և Անկարայի միջև բանակցություններին՝ Գեղամյանն ասաց. «Սա ոչ թե հայ-թուրքական բանակցություններ է, այլ՝ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ են, որովհետև դրանք բնույթով կապիտուլյացիոն են և պետք է անդադար կրկնել այն հանգամանքը, որ 2021 թվականի սեպտեմբերից հետո սկսել են հայտարարել, թե գործընթացի համար նախապայմաններ չկան ոչ թե այն պատճառով, որ իրոք նախապայմաններ չկան, այլ նրա համար, որ Թուրքիայի սահմանած ավանդական 3 նախապայմանները և առաջադրված նորերը փաստացի կատարվել են, կամ կատարման փուլում են: Դրա ապացույցը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է և ըստ էության այն սփյուռքի վրա գցելը»:
Թյուրքագետը գտնում է, որ ՀՀ իշխանությունների այս օրակարգը չունի սոցիալական ոչ մի աջակցություն, այդ պատճառով էլ գործընթացի մեծ մասը կուլիսային է և դրա մասին հայկական կողմն իմանում է պոստֆակտում՝ թուրքական աղբյուրներից:
«Սրա համատեքստում պետք է դիտարկել թուրքիայի ղեկավարության այն ուղերձը, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը պետք է լինի խիզախ, ինչը նշանակում է գնալ ոչ պոպուլյար քայլերի»,-հայտարարեց Վարուժան Գեղամյանը և պնդեց, որ պետք է խանգարել նոր կապիտուլյացիան, հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի դեռևս առկա իր բոլոր աջակիցներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան