Գենետիկ ինժեներները կարողացել են «կոտրել» մրգաճանճի ուղեղը և հաջողությամբ կառավարել այն
Ռայսի համալսարանի հետազոտողները կարողացել են գենետիկորեն կոտրել մրգաճանճերի ուղեղը և վերահսկողություն հաստատել դրանց վրա։ «Գազետա ռու»-ն գրում է, որ գիտնականների աշխատանքը հրապարակվել է Nature Materials ամսագրում։
Հետազոտողները գենետիկորեն նախագծել են ճանճեր, որոնց որոշ նեյրոններ կարողանում են առաջացնել որոշակի ջերմաստիճանի նկատմամբ զգայուն իոնային ալիք: Երբ գիտնականները տաքացրին այդ ալիքը, նեյրոններն ակտիվացել են, ինչի հետևանքով ճանճը բացեց իր թևերը:
Գիտնականների խոսքով՝ ջերմային խթանիչը պատրաստված է երկաթի օքսիդի նանոմասնիկներից, որոնք ներարկվում են միջատների ուղեղում։ Մասնիկները տաքանում են մոտակայքում մագնիսական դաշտի առկայության դեպքում:
Համակարգը փորձարկվել է մագնիսական կծիկի փոքր պատյանում: Մագնիսական դաշտի ակտիվացումը իսկապես հնարավորություն տվեց կառավարել ճանճերի գործողությունները։
Հետազոտողների խոսքով՝ ապագա աշխատանքում նրանք նախատեսում են օգտագործել այս մեթոդը՝ խթանելու մարդու ուղեղի կեղևի տեսողական հատվածը՝ մասամբ վերականգնելով տեսողությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ամենահին՝ 1.4 մլն տարի առաջ ապրած եվրոպացու դեմքի կմախքի մի հատված
- Գարնանային ծաղիկների անսպասելի և թաքնված վտանգի մասին նախազգուշացրել են ռուս գիտնականները
- Գիտնականները ստորջրյա անտառների քարտեզ են ստեղծել
- Գիտնականներն ավելորդ քաշը համարում են քաղցկեղածին գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան