Ում է առաջին հերթին հարվածում սանձարձակ գնաճը
Ունենք բարձր գնաճ, դրամի արժևորում, չունենք ագրարային քաղաքականություն, գների կարգավորման մեխանիզմներ։ Panorama.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց՝ այս ամենի հետևանքով տուժում են նախ նպաստառուները, թոշակառուները, ապա նաև դրսից օգնություն ստացող քաղաքացիները, նաև այն մարդիկ, որոնք աշխատավարձը ստանում են դոլարով կամ եվրոյով։
«Թանկացումները շարունակվում են, և որ ամենավատն է, թանկացման միտումն է շարունակվում։ Ամեն հաջորդ ամիս, մենք ունենք ավելի բարձր գնաճ։ Այսինքն մենք կայունացման կուրս դեռ չունենք։ Սրանք զուգահեռ չունենք եկամուտների աճ, հետևաբար կյանքը գնալով վատանում է»,-ասաց ՀԿ նախագահը։
Բաբկեն Պիպոյանը, վկայակոչելով ԱՎԿ տվյալները, նշում է՝ պարենային ապրանքները թանկացել են ավելի քան 17 տոկոսով, ինչը կարող է հանգեցնել դատարկ կալորաներ ընդունելուն, թերսնուցման։
«Հիմա պետք է ոչ թե բուն գնաճին անդրադառնալ, այլ համապատասխան ոլորտներում համապատասխան քաղաքականություն վարելը, ծրագրեր իրականացնելը, տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը նպաստղ քայլեր ձեռնարկելը, սոցիալական խմբերին օժանդակելը, մարդկան եկամուտների ավելացմանը միտված ծրագրեր իրականացնել։ Պայմանական, կարելի է վերանայել եկամտահարկի չափը։ Սա լավագույն լուծումը չէ, բայց լուծումներից մեկն է»,-ասաց նա։
Դրամի արժևորման, գնաճի պատճառների, իրավիճակի կարգավորման ուղղությամբ պետական մարմինների անելիքների մասին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պարսյան. Միայն սննդամթերքը թանկացել է 17.1 տոկոս
- Բարձր գնաճը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան
- Պարսյան. Շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում
- ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%
- Մեկ տարում սննդամթերքը մոտ 15%-ով թանկացել է
- Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան