Զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ. Անահիտ Ավանեսյան
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք քովիդով հիվանդացության աճ, և, իհարկե, այն պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձանագրելով, որ եվրոպական երկրներում վարակի ալիքն ակտիվ զարգանում է:
Նա հայտնեց, որ նախարարությունը կանխատեսում էր ճամփորդությունների ակտիվացման պատճառով վարակի ներթափանցում:
«Մենք զգոն կերպով հետևում ենք և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման, ալիքների մեծացման»,-հավաստիացրեց Ավանեսյանը և հավելեց, որ առաջիկա շաբաթները ցույց կտան, թե վարակի ալիքը աճելու է թե գնում են կայունացման:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ՝ լրացուցիչ գենետիկական փորձաքննության, քանի որ դրանք շատ են վնասված:
Ավանեսյանը հայտնեց, որ արդյունքները լինելուն պես նախարարությունը լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա:
Առողջապահության նախարարի խոսքով՝ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում