Եվրամիությունը Ուկրաինայի պատճառով վեց սիրիացի զինվորականի է մտցրել սև ցուցակ
Եվրամիությունը «սև ցուցակում» է ներառել սիրիացի վեց բարձրաստիճան զինվորականի և մեկ սիրիական մասնավոր ռազմական կազմակերպության, որոնք կապ ունեն «Վագներ» ընկերության հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Բրյուսելը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված իր Խորհրդի որոշման միջոցով։
Եվրամիության տվյալներով՝ սիրիական ընկերությունը, իբր, ներգրավված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորների հավաքագրման մեջ։
«Իրավիճակի լրջությունից ելնելով, Խորհուրդը որոշել է, որ վեց սիրիացի զինվորական և մեկ կազմակերպություն, որոնք ներգրավված են ռուս զինվորականների կողմից վարձկանների հավաքագրման մեջ, պետք է հայտնվեն սև ցուցակում»,-ասվում է փաստաթղթում։
Ըստ ԵՄ Խորհրդի փաստաթղթերի՝ սև ցուցակում ընդգրկված է As-Sayad անվտանգության մասնավոր ընկերությունը, որը ստեղծվել է 2017 թվականին Վագներ խմբի հսկողության ներքո և ներգրավված է Սիրիայում ռուսական շահերի պաշտպանությանը, ներառյալ ֆոսֆատի, գազի և նավթի արդյունահանման վայրերում: Փաստաթղթի համաձայն՝ կառույցը «զբաղված է Լիբիայի և Ուկրաինայի համար սիրիացի վարձկանների հավաքագրմամբ։ Սև ցուցակում են նաև ընկերության ղեկավարն ու համասեփականատերը։
Հարակից հրապարակումներ`
- Լատվիայի ԱԳՆ-ն սև ցուցակում է ներառել Կիրկորովին, Պետրոսյանին և Վինոկուրին
- Կիևին սպառնում են ռուս կատակերգուները. Զախարովան՝ Գալկինի Ուկրաինայի սև ցուցակում հայտնվելու մասին
- Ինչի դիմաց է ՌԴ-ն Վիկտորիա Նուլանդին հանել սև ցուցակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան