Եվրամիությունը մեղմել է Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության նկատմամբ սահմանափակումները
Պատժամիջոցների յոթերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ երկրները ճշգրտել են Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերությանը որոշակի ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման սահմանափակումները:ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունից հղում է ներկայացրել «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ռուսական տեխնիկական աջակցությունն ավիացիոն ապրանքների և տեխնոլոգիաների համար կթույլատրվի այնքանով, որքանով անհրաժեշտ է աջակցելու Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տեխնիկական արդյունաբերական ստանդարտների սահմանման աշխատանքներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը ԵՄ երկրների ներկայացուցիչները հաստատել են նոր սահմանափակող միջոցները։ Նոր փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում էր ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելք, արտահանման վերահսկման նոր միջոցառումներ, Սբերբանկի ակտիվների սառեցում, և 50 նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկում սև ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Կարեն Վրթանեսյան. Իշխանությունն ասում է, եթե մտահոգվեք Արցախով, կպատժենք ձեզ
- Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
- Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան