Ցանկալի փոփոխություն չէ, իսկ թե ինչով է պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել. Զարեհ Սինանյան
«Ընդհանուր առմամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ, հետևաբոր մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով ԱԱԾ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարցին, որով խստացվում է սփյուռքի հայերին ՀՀ քաղաքացիություն տալու կարգը:
Ըստ Սինանյանի՝ փոփոխությունն որևէ կերպ չի ազդի սփյուռքահայերի հայրենադարձության գործընթացի վրա, քանի որ եթե հայերը 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են գալ երկիր և այդքան օր մնալուց հետո դիմել քաղաքացիություն ստանալու համար։
Նա հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցն այդ բացասական դիրքորոշումը հայտնի է դարձրել, բայց չի կարող ասել, թե կառավարությունից արձագանք է եղել դրա վերաբերյալ:
Զարեհ Սինանյանը խորհուրդ տվեց օրինագծի անհրաժեշտության մասին հարցն ուղղել ԱԱԾ-ին:
«Մեր դիրքորոշում այն է, որ ցանկալի փոփոխություն չէ, իսկ թե ինչով է պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել, որովհետև համոզված եմ՝ իրենք այդ հիմնավորումներն ունեն և հենց իրենք պետք է արտահայտեն դրանք»,-ակնարկելով ԱԱԾ-ին՝ ասաց Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար լրագորղներին հորդորեց ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելման պատճառները ևս ԱԱԾ-ից պարզել, քանի որ ինքը տեղյակ չէ հիմնավորումից, բայց միանշանակ բացառեց, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով է այն արվել:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ. Անահիտ Ավանեսյան
- Ճիշտ չէ, երբ ասում ենք ազգությամբ հային պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու մասին. Վիգեն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին