Թբիլիսիում մեկնարկել են «Ավլաբարի» կայարանի, Երևանի և Միմինո հրապարակների վերանորոգման աշխատանքները
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանն սկսել է մետրոպոլիտենի «Ավլաբարի» (Հավլաբար) կայարանի վերին գավիթի վերանորոգումը։ Լուրը հաղորդում է aliq.ge-ն
Հուլիսի 20-ին Թբիլիսիի կառավարության նիստում Կալաձեն տեղեկացրել է, որ քաղաքապետարանը սկսել է նաև մոտակա Միմինոյի և Երևանի հրապարակների նորոգումը։
Շինաշխատանքների շրջանակներում, ըստ Կալաձեի, նախատեսվում է հետևյալը.
կառույցների ամրացում,
ջրահեռացման աշխատանքներ,
գավիթի և սպասասրահների նորոգում-վերականգնում,
հնժեներական ցանցերի վերանորոգում և նորացում,
հատակի, պատերի և առաստաղի հարդարման աշխատանքներ,
արտաքին ճակատի (ֆասադ) նորոգման աշխատանքներ։
Կալաձեն նշել է, որ Կայարանի արտաքին ճակատի կանաչ պատը կպահպանվի։
«Ներկայումս Թբիլիսիի բոլոր թաղամասերում ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում, ինչի պատճառով ճանապարհների մի մասը արգելափակված է։ Ուստի ներողություն ենք խնդրում բնակիչներից»,-ասել է Կալաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Խաչքարի բացում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
- Թբիլիսիում ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել են կառավարության շենքի մոտ
- Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց
- Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել