«Ժողովուրդ». ՊՎԾ նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական։ Բարսեղյանը, հիշեցնենք, Հայաստանում պետական կառավարման երկարամյա փորձ ունի, տարբեր պաշտոններ է զբաղեցրել և, պարզվում է, ազդեցիկ կապեր ունի նաև Պետերբուրգում:
Տեղեկացանք, որ այս տարիների ընթացքում Բարսեղյանը իր նախկին ռուսական կապերի շնորհիվ մի շարք ծրագրեր է իրականացրել Հայստանում նաև հայկական բանակի համար: Ուշագրավն այն է, որ Վահրամ Բարսեղյանը համակարգելու է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հատուկ հանձնարարությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան