Պատմության մեջ երկրորդ անգամ Հնդկաստանի նախագահ կին է ընտրվել
Իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP, Հնդկական ժողովրդական կուսակցություն) գլխավորած Ազգային դեմոկրատական դաշինքի անդամ Դրաուպադի Մուրմուն դարձել է Հնդկաստանի նոր նախագահը և այդ պաշտոնում երկրորդ կինը երկրի պատմության մեջ։ Indian Express-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:։
Հնդկաստանում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Հնդկաստանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ նախագահն ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից, այլ ոչ թե ուղղակի ժողովրդի: Դրանում ընդգրկված են խորհրդարանի երկու պալատների, ինչպես նաև նահանգների և միութենական տարածքների խորհրդարանների ստորին պալատների պատգամավորները։
Մուրմուի մրցակիցը միացյալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Յաշվանթ Սինհան էր, որը հավաքեց 1000-ից մի քիչ ավելի ձայն։
Նեպալի վարչապետ Շեր Բահադուր Դեուբան արդեն հասցրել է շնորհավորել հաղթողին։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը ռուսական նավ է կալանավորել էստոնական ընկերությանը չվճարելու պատճառով
- ՄԱԿ. 2023 թվականին աշխարհի ամենաբնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը՝ առաջ անցնելով Չինաստանից
- Չինաստանն ու Հնդկաստանը տապալում են ռուսական նավթի հետ կապված G7-ի պլանները
- Հնդկաստանում հարսանիքը չեղարկել են հարսնացուին փեսայի հպման պատճառով և սնունդ բաժանել դպրոցներին
- Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան